• Tue. Jan 19th, 2021

Ռուսաստանը հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռուսաստանը հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային և այդ գործընթացը, կախված ՌԴ քաղաքական վերնախավի կողմից որդեգրված մարտավարությունից, կտևի մոտավորապես 2-ից 8-ը տարի: Ժամկետը կախված կլինի նրանից, թե Մոսկվան իրեն հասանելի երկու սցենարներից որ մեկը կընտրի:

Թուրքիայի ռազմաքաղաքական ու տնտեսական ծավալումը դեպի արևելք կքաջալերվի արևմտյան իր հիմնական գործընկերների կողմից: Մեր քաղաքական ուժերը, գործիչները, հայաստանաբնակ ու ռուսաստանաբնակ օլիգարխները պետք է սա աչքի առաջ ունենան և վերջապես սկսեն պատրաստվել դրան ու պատրաստել երկիրն ու ժողովրդին: Մեզ համար պատմական նոր փուլ է սկսվել:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •