• Tue. Jan 19th, 2021

Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել

Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Սփյուռքում հիասթափություններ կան, մարդիկ պատասխաններ են փնտրում, ցանկանում հասկանալ՝ ինչպես եղավ: «Չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշեց, պետք է կառավարությունը բացատրական աշխատանքներ տանի, թե գումարներն ինչպես են ծախսվում ու ինչ նպատակով՝ բոլոր կասկածները փարատելու համար:

Այս պատերազմից հետո բոլորիս մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի հետեւանքով սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ սփյուռքում մամուլի ջախջախիչ մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, եւ այդ ուժերը ներկայացնում են իրենց այլընտրանքային իրականությունը:

«Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ինքը հավատում էր, որ մենք պատերազմում հաղթելու ենք, Սինանյանը պատասխանեց, որ ներքին տեղեկատվություն ինքը չի ստացել, բաց տեղեկատվական կայքերից հասկացել է, որ մեր գործերը լավ չեն, բայց չի պատկերացրել, որ իրավիճակն այդքան վատ է:

Նա նշեց, որ սփյուռքում հիասթափություններ կան․ «Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ոնց եղավ, չնայած պատասխանները, իմ կարծիքով, պարզ են»։

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այն կվնասի հիմնադրամի հեղինակությանը, եթե բացատրական աշխատանք չտարվի, թե գումարներն ինչ նպատակով են օգտագործվում եւ ինչքանով են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքվել են։

«Ճիշտ բացատրական աշխատանք չտանելու դեպքում խնդիր կառաջանա: Բայց էդ բացատրությունը կա, պարզապես մարդկանց պետք է հասանելի դարձնել»,- ասաց Սինանյանը:

Նրա կարծիքով՝ հիմադրամից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարը նման արձագանքի չէր արժանանա, եթե Հայաստանը պատերազմում հաղթեր, կամ պատերազմն ունենար պակաս ցավալի ավարտ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •