• Tue. Jan 19th, 2021

Վիրավորված զինծառայողներին սայլակ ու քայլակ կտրամադրվի արագ գործընթացով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ կառավարության 2006 թ. մարտի 2-ի N 276-Ն, 2015 թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն եւ 2017 թ. սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:

Նախագիծը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն: Ներդրվում է պարզեցված ընթացակարգ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում:

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան:

«Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում՝ բուժումը ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում սայլակների եւ քայլակների անհրաժեշտություն կա»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը։

Առաքելյանը հավելեց, որ, համաձայն ներկայացված ընթացակարգի, գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում՝ համաձայն դիմողների, որից հետո հինգ օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում, եւ իրականացվում է աջակցող սարքերի տրամադրումը:

Խոսելով նախագծի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տվյալ դեպքում ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում, կարիքները գնահատում։ Ժամանակին այս թեմայով պայմանավորվածություն էինք ձեռք բերել»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •