• Tue. Jan 19th, 2021

26-ամյա երիտասարդի բնակարանում գործարանային համարով ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։

Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Ոստիկանությունը հայտնում է, որ պահունակում առկա է եղել 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •