• Mon. Mar 8th, 2021

Ինչպես է հայկական դիրքերի վրա կրակելուց հետո Ալիեւը հայտնվել Շուշիում

Բաքվի հանցախմբի պարագլուխը մեկնել է Շուշի այն բանից հետո, երբ Շուշիի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական դիրքերից կրակել էին հայկական դիրքերի վրա, ծանր վիրավորելով հայ զինծառայողի:

Ռուս խաղաղապահները, որոնց պարտավորությունն է հետեւել հրադադարի պահպանմանը, մինչեւ այս պահը որեւէ հայտարություն չեն արել, հայտնի չէ՝ հետաքննություն կատարվում է, թե ոչ:

Դրանից հետո Ալիեւը մեկնել է Շուշի: Ի՞նչ ճանապարհով է նա հայտնվել այնտեղ՝ օդայի՞ն, թե ցամաքային: Օդայինը կարծես թե բացառվում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների տրամաբանությամբ: Դեպի Շուշի ցամաքային ճանապարհները խնդրահարույց են, քանի որ դրանք հսկում են ռուսները: Կա միայն մեկ «ուղիղ» ճանապարհ, Հադրութի եւ Ասկերանի անտառներով, որը Բաքուն մտադիր է կառուցել, եւ որը ներկայում դժվար անցանելի է: Նա ռուս խաղաղապահների ուղեկցությա՞մբ է գնացել, թե այդ ուղիղ ճանապարհով: