• Tue. Mar 2nd, 2021

    Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին

    Byhttp://Mitk.am

    Jan 18, 2021 ,

    Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:

    Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:

    «Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը:

    Տիգրան Բալայանը հավելել է, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •