• Tue. Mar 2nd, 2021

    ԱՄՆ-ը պահանջում է Նավալնիին անհապաղ ազատ արձակել

    Byhttp://Mitk.am

    Jan 18, 2021 ,

    Ջեյք Սալիվանը, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է նշանակել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել։

    «Պարոն Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ նրա նկատմամբ մահափորձ կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության (օգոստոսի 20-ին Օմսկում թունավորումց հետո նա բուժում է անցել Գերմանիայում-խմբ․)»,-գրել է Սալիվանն իր թվիթերյան էջում։

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուսաստան ժամանելուն պես ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։

    «Մենք կոչ ենք անում ռուսական իշխանություններին հավասար պայմաններ ստեղծել ընտրական գործընթացին մասնակցել ձգտող բոլոր կուսակցությունների ու թեկնածուների համար։ Մենք պահանջում ենք անհապաղ, առանց որևէ պայմանի ազատ արձակել Նավալնիին»,-ասել է Պոմպեոն։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան Նավալնին Բեռլինից վերադարձել է Մոսկվա՝ Գերմանիայում բուժվելուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով ՝ Բրանդենբուրգի օդանավակայանից (Բեռլին):

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •