ՀՀ վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2020 թվականի մայիսի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ Աղաջանյանը 2019-ի տարեսկզբում համատեղ սեփականության իրավունքով ունեցել է բնակարան Երեւանի Կենտրոնում եւ միանձնյա սեփականության իրավունքով հողամաս Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Հայտարարագրում նշված է, որ Կենտրոնի բնակարանը որպես նվիրատվություն է տրվել 2001 թվականին։
2019-ի տարեսկզբում նա ունեցել է 2 ավտոմեքենա՝ «Nissan» եւ «Mazda», որոնք եւս պահպանվել են տարեվերջում։
Նույն տարվա սկզբում Աղաջանյանի բանկային հաշիվներում եղել է՝ 8 մլն 739 դրամ, 234 դոլար, 1471 եվրո, տարեվերջում վերջինիս բանկային հաշիվները գրեթե դատարկ են եղել՝ դառնալով 209 դրամ եւ 2 դոլար։
2019-ի սկզբում նա կանխիկ ունեցել է 80 հազար դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 300 հազար դրամ։
2019-ի թվականի ամբողջ տարվա ընթացքում Աղաջանյանն ունեցել է 2 եկամուտ՝ 19 մլն 7 հազար 732 դրամ աշխատավարձ է ստացել վարչապետի աշխատակազմից եւ 132 հազար 573 դրամ է ստացել փոխառություններից։
1