• Tue. Mar 2nd, 2021

    ԼՀԿ գործողությունները ոչ թե միտված են խնդիրնեի լուծմանը, այլ հակառակը՝ լարվածության մեծացմանը

    Ազգային ժողովի այսօրվա նիստում մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ «ՀՀ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագիծը» ԱԺ նիստերի օրակարգ ընդունելու հարցը։

    «Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ։ Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Մյուս բոլոր կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել՝ ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար։ Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը։ Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ։ Այս նախագծով դուք պետք է ցույց տաք, որ շահագրգիռ եք, որ քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարվի։ Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, քննարկել այս ճանապարհային քարտեզը, վերջում քվեարկել դեմ, քանի որ դեմ եք։ Բայց քննարկում բացել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում՝ հանուն երկրում համերաշխության և քննարկել լուծումներ»,- ասաց Մարուքյանը։

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքով առաջացած  իրավիճակը հաղթահարելու հետ կապված։ Եվ առաջարկվել է նաև բոլոր քաղաքական ուժերին մասնակցել այդ ճանապարհային քարտեզն իրականացմանը։

    «Ավելին, ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզին, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ։ Այսինքն՝ այդ առումով քայլերի հերթականություն մշակել։ Հիմա ի՞նչ է անում Լուսավոր Հայաստան խմբակցությունը։ Ասում է՝ դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն մեր նախագիծը՝ այս օրակարգով։ Այդպես չի լինում։ Կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրնեի լուծմանը, այլ հակառակը՝ լարվածության մեծացմանը։ Ուստի Իմ քայլը խմբակցությունը դեմ է քվեարկում այս նախագիծն օրակարգ մտցնելուն»,- ասաց Մակունցը։

    «Փաստորեն, տիկին Մակունցն  ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար, մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել։ Ես առաջարկում եմ ընդունել օրակարգ, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, շարունակենք քննարկումը, ի՞նչ կա դրա մեջ։ Ձեր այս քվեարկությամբ դուք պրոցեսները հանում եք սահմանադրական հունից»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։

    Լիլիթ Մակունցը նաեւ հայտարարեց, որ թեեւ ԼՀԿ-ն ասում է, որ իր առաջարկը լարվածության թուլացմանն է միտված, սակայն իր վերը նշած պատճառները ցույց են տալիս, որ իրականում լարվածության էսկալացիային են ուղղված:

    «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց, թե՝ եթե խնդիրը հայտարարության 1-ին կետն է, ըստ որի՝ վարչապետը պետք է հեռանա, թող հարցը մտցնեն օրակարգ, գան ասեն՝ պետք չէ, որ հեռանա վարչապետը, շարունակեն քննարկել մյուս հարցերը:

    «Սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք դուք, «Իմ քայլը» դաշինք, ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»,- հավելեց նա:

    Հարցը դրվեց քվեարկության, եւ մերժվեց օրակարգի ընդգրկումը:

    Հիշեցնենք, որ նույն նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում:

    Ըստ այդ հայտարարության նախագծի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, այնուհետեւ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն, ապահովվի հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ, բանակցություններ նախաձեռնվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ավելի վաղ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ՝ այդ հարցի հայանպաստ լուծման հասնելու նպատակով եւ այլն:

    Ազգային ժողովը հերթական նիստի ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած 2 նախագծերը նիստերի օրակագրում ընդգրկելու մասին հարցերին։ Այդ նախագծերը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էին ստացել։

    «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ։ Որոշման նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «2 ամիս առաջ մենք այս նախաձեռնությունը իրականացրինք, որպեսզի կարողանանք արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկենք, բայց քաղաքական մեծամասնությունը չեկավ խորհրդի նիստին, և տապալվեց արտահերթ նիստը։ Հիմա սովորական ընթացակարգով է այս գործընթացը եկել առաջ, և բացի այն, որ միջազգային իրավունքի խախտմամբ, նաեւ սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ է, դրա հետ զուգահեռ մենք ունենք իրականություն, փաստ, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ մեծ մասամբ կիրառվել է, Արցախի Հանրապետության զորքերը դուրս են եկել որոշ տարածքներից, Հայաստանի Հանրապետությունը չգիտեմ՝ ինչ է քննարկում Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների կամ այլ տարածքների բացման հետ կապված»։

    Սիմոնյանի խոսքով՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը կապված է գերիների վերադարձի հետ, չի իրագործվել, և իրենք առաջարկում են հենց այդ կետը քննարկել։

    Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց, որ Ազգային ժողովը այս հարցի իրավաչափությունը քննարկելու նախ լիազորություն, ապա ընթացակարգ չունի։ 73 դեմ, 40 կողմ ձայներով հարցը չմտավ Ազգային ժողովի նսիտերի օրակարգ։

    Ընդիմիջումից հետ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին՝ հիշեցնելով, որ իշխանությունը ճանապարհային քարտեզ է հրապարակել, նաև պատրաստ է արտարհերթ ընտրություններ անցկացնել։ «Հիմա ի՞նչ է անում «Լուսավոր Հայաստանը»։ Ասում է՝ այս ամբողջը դնենք մի կողմ, քննարկենք միայն այս նախագիծը եւ մեր օրակարգով։ Այդպես չի լինում, և հետևաբար ձեր առաջարկը, որքան էլ որ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով, կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանը և լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»։

    Արձագանքելով Մակունցին՝ Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է սահմանադրական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը։ «Տիկին Մակունցը ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել։ Ես առաջարկում եմ ընդունել օրակարգ, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, շարունակեք քննարկումը, ի՞նչ կա դրա մեջ, այդ առաջին կետը այդքան ահասարսուռ կե՞տ է, որ զուտ դրա պատճառով դուք ուզում եք՝ տապալեք այս նախագիծը»:

    Նախագիծը չընդգրկվեց օրակարգ 76 դեմ, 37  կողմ ձայներով։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •