• Tue. Mar 2nd, 2021

    Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը, թեև՝ հրապարակելը սխալ է

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ ցուցակ հրապարակելը սխալ է, և դա չի լինելու:

    «Ցուցակ հրապարակել նշանակում է վտանգել նրանց առաջին հերթին և հնարավորություն տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացին: Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, մենք պատկերացում կունենանք ռազմագերիների ինչ թվի մասին է խոսքը: Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որի մասին գիտենք և որը տեսանելի է եղել: Պրոցեսը տևական է և շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների և առանց ֆետիշացման։ Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը»,- նշեց Քոչարյանը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •