• Tue. Mar 2nd, 2021

    Մի՛ սարսափեք «ռևանշ» բառից. Հայաստանը գնալո՛ւ է ռևանշի՝ ձեզ հետ, թե առանց ձեզ

    Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:

    Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը հույս ուներ, թե այս տարվա առաջին նիստում կքննարկվեր պարտության համար բոլորի պատասխանատվության հարցը և հայ ժողովրդի բոլոր հատվածների վաղվա անելիքների վերաբերյալ ԱԺ բանաձև-հայտարարության բանաձևը:

    «Այս պայմաններում Ալիևը այցելում է Շուշի և հայտարարում, որ ԼՂՀ այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված: Հայաստանի որևէ իշխանավոր հանդես չի եկել հայտարարությամբ, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ալիևի այս հայտարարությունը անարձագանք է մնացել ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԺ-ի կողմից»,- նշեց Բաբաջանյանը:

    Նրա խոսքովՀայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ մինչև Ալիևը ներողություն չխնդրի. «Մինչդեռ 16 ուժերը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ռուսական լրատվամիջոցներին շտապ-շտապ հայտարարություններ են անում, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի` հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր փորձել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին: Հայաստանը պետք է օր առաջ գտնի ինք զինքը և նոր գործընկերների աջակցությամբ կարողանա ի մի բերել դիմադրելու կարողությունը»:

    «Հարգելի իշխանություն, մի վախեցեք «ռևանշ» բառից, և ոչ հարգելի ընդդիմություն, մի սարսափեք «ռևանշ» բառից: Հայաստանը գնալու է ռևանշի` ձեզ հետ, թե առանց ձեզ: Այդ ռևանշը Հայաստանի արդիականացումն է, ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության ամրապնդումը: Չկա այլ ճանապարհ»,- եզրափակեց պատգամավորը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 7
    •