• Tue. Mar 2nd, 2021

    Մոսկվան էկզոտիկ մտքեր չունի․ Լավրովը՝ ԼՂ-ն ՌԴ կազմում ներառելու մասին

    Նոյեմբերի 9-ի ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը չունի գաղտնի հավելվածներ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկը։

    «Ոչ մի գաղտնի հավելված չկա։ Չեմ տեսնում, թե ինչ-ինչ «գաղտնիքների» առարկա ինչ թեմաներ կարող են լինել», – նշել է Լավրովը։

    Նա նաև էկզոտիկ է անվանել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու առաջարկը։ «Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք անգամ դրան մոտ միտք չունենք», – ասել է Լավրովը։

    Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Կարգավիճակի հարցը հակասական էր, և որոշվել է շրջանցեկ այդ հարցը և թողնել ապագային։ Այս մասին այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

    Նրա խոսքով, այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք մոտ ժամանակներում կրկին կայցելեն տարածաշրջան։

    Ռուսաստանը շահագրգռրված է, որ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Ղարաբաղում՝ օգնություն ցույց տալով տեղի բնակչությանը։ Սակայն քննարկումների ժամանակ հարցեր են ծագում, որոնք կախված են կարգավիճակի շուրջ հակասություններից։ Երեւանի ու Բաքվի միջեւ հենց այդ հակասությունների պատճառով երեք առաջնորդների կողմից որոշվել է շրջանցել այց հարցը, ասել է Լավրովը։

    Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականները ներկա պահին ճշտում են գերիների անվանական ցուցակները՝ փոխանակում իրականացնելու համար: Ըստ նրա, սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց ցանկանում են ազատել գերությունից, և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ.

    «Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք քիչ  էին, և բոլորը ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին ՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում» – պարզաբանել է ՌԴ նախարարը:

    Նա նշել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և հետագայում տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակցած անձանց փոխանակումներ:

    «Բայց հիմա գլխավորը այն հարցն է, որն առաջացավ արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին այնտեղ ուղարկվեց հայ զինվորականների մի մեծ խումբ: Նրանք գերեվարվեցին դեկտեմբերի սկզբին, 62 մարդ»,– մատնանշեց Լավրովը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե քանի որ այդ մարդիկ հայտնվել են ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքում զինադադարի հայտարարությունից և ռազմական գործողությունների ավարտից հետո, նրանց նկատմամբ պետք է դիտարկվի առանձին ընթացակարգ, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանավորվածությունները:

    «Մենք, այնուամենայնիվ, ցանկանում ենք նպաստել, որ այս հարցը փակվի, այն լուծվի՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ես խոսեցի Հայաստանի արտգործնախարարի հետ `փորձելով հստակեցնել վերջնական ցուցակները, բայց պարզվեց որ այժմ գերիների թիվը շատ ավելին  է, քան նշված 62-ը. Եվ հիմա մեր զինված ուժերը կապի մեջ են Հայաստանի զինված ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի հետ: Այս ցուցակներն արդեն ստուգվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ », – շեշտել է Լավրովը:

    Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ եթե Ղարաբաղում չլինեին ռուս խաղաղապահներ, ապա ռազմագերիների փոխանակման հարցը ավելի դժվար լուծելի կլիներ:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •