• Tue. Mar 2nd, 2021

    Նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը

    ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

    Այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։

    Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար: Պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

    Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

    ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

    Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •