• Tue. Mar 2nd, 2021

    Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից

    Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիայից վերադառնալուն պես ոստիկանության աշխատակիցները տարել են օդանավակայանի անձնագրային հսկիչ կետից:

    Նրանք հրաժարվել են  հայտնել Նավալնիին՝ նա ձերբակալվա՞ծ է, թե՝ ոչ եւ չեն թողել նրա մոտ փաստաբանին, որը մեկնել էր Գերմանիայից նրա հետ միասիին նույն չվերթով:

    Քիչ ուշ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հաստատել են, որ  նավալնին ձերբակալված է:

    Նույն ծառայության կողմից Նավալնիի նկատմամբ Ռուսաստանի տարածքով մեկ հետախուզում էր հայտարարվել:

    Գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիրը խախտել է «Իվ Ռոշեր»-ի գործով պայմանական պատժի կանոնները՝  չգրանցվելով ռուսական տեսչությունում գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Պատիժների իրականացման ծառայությունը հայտնել է, որ պահանջ է ներկայացրել վերացնել Նավալնիի նկատմամբ պայմանական ազատազրկման որոշումը՝ այն փոխարինելով 3,5 տարվա դատապարտման՝ քրեակատարողական հիմնարկում: Այս նպատակով արդեն իսկ դատական նիստի օր է որոշվել, այն կկայանա հունվարի 29-ին:  Փաստաբանները հնարավոր են համարում, որ սկզբում Նավալնիին  կձերբակալեն 48 ժամով, այնուհետ այն կերակարաձգեն 30 օրով, այսպիսով՝ վերջինս կալանքի տակ կմնա մինչ դատական նիստը:

    Բացի այդ, դեկտեմբերի վերջին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել Նավալնիի դեմ: Հետաքննության համաձայն ՝ քաղաքական գործիչն անձնական կարիքների համար  է ծախսել այն գումարները, որոնք դոնորներն ուղարկում էին իր հետ կապված ֆոնդերին:

    Նավալնին հերքում է այս մեղադրանքը: Այս գործով քննչական մարմինը Նավալնիի նկատմամբ խափանման միջոց դեռ չի խնդրել:

    Նավալնիի Ռուսաստան վերադառնալը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նրա գործընկերների, հակառակորդների եւ լրագրողների մեծ խմբի համար: Տասնյակ թղթակիցներ տոմս են գնել նրա հետ նույն ինքնաթիռով մեկնելու եւ տեղում իրադարձություններին տեղյակ լինելու համար, իսկ ընդդիմության ու Նավալնիի կողմնակիցները հավաքվել են «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ ի սկզբանե պետք է ժամաներ չվերթը: Ուշագրավ է, որ այսօր օդանավակայան թույլատրվում էր մուտք գործել միայն ինքնաթիռի տոմս ունեցող անձանց, ինչը դժվարացնում էր նրան դիմավորողների մուտքը շենք:

    Ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին,  առանաց նախնական հայտարարության ամբողջությամբ վերափոխել է վայրէջքի ուղղությունը, արդյունքում՝ վայրէջք կատարելով  «Շերեմետեւո»-ում: Պաշտոնապես հայտնել են, որ պատճառը «Վնուկովո» օդանավակայանի ժամանակավոր փակ լինելն է եղել՝  վայրէջքի գոտու հետ կապված խնդիրների պատճառով:

    Հիշեցնենք՝ Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Արդյունքները երկու անգամ հաստատվել են  Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների կողմից: Նա երկարատեւ բուժում էր ստանում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում:

    Գերմանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային այլ կառույցներ ու տասնյակ երկրներ մեղադրում էին Ռուսաստանի Դաշնությանն ու բացատրություններ պահանջում, քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ ու պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ հիշյալ թունանյութը պետական թույլտվությամբ կիրառում են միայն ռուսական հատուկ ծառայությունները:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •