• Tue. Mar 2nd, 2021

    Պուտինը Ղարաբաղյան եռակողմ պայմանագրի ընդունման մանրամասներով է կիսվել

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ իր եռակողմ բանակցությունների մանրամասներով, որոնց ընթացքում 2020 թվականի նոյեմբերին ընդունվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը:

    Այս մասին հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:

    Ըստ Ռուսաստանի առաջնորդի, անցած աշնան վերջին Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել:

    «Հայաստանը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ էր որոշում կայացնել … Այս պայմաններում բանակցությունների ընթացքում պայքար էր գնում յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, … յուրաքանչյուր ստորակետի համար», նշել է ՌԴ նախագահը։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •