• Fri. Mar 5th, 2021

Բայդենը միգրացիոն ոլորտի բարենորոգումը կսկսի հունվարի 20-ին. The Washington Post

Byhttp://Mitk.am

Jan 19, 2021

ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին: Հունվարի 18-ի երեկոյան այդ մասին հայտնել 1 The Washington Post (WP) թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Բայդենը պաշտոնակալությունից հետո նուն օրն անմիջապես միգրացիոն օրենսդրության համապարփակ բարենորոգում կծավալի: Պլանավորվում է քաղաքացիության ստացման ութամյա շրջանի ներդրում առանց օրինական կարգավիճակի միգրանտների համար, ինչպես նաեւ փախստականների ընդունման բաժնեմասերի մեծացում:

Առաջարկվող փաթեթը կոչված է այդ թվում արմատախիլ անելու Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրացիոն հոսքի պատճառները: Ութամյա պլանի համաձայն՝միլիոնավոր հայցորդներ հինգ տարով կստանան ժամանակավոր կարգավիճակ, այնուհետեւ կկարողանան հավակնել գրին-քարտի, եթե անցնեն անվտանգության տեսակետից ստուգումները եւ հարկեր վճարեն: Այդ պայմանները կատարելու դեպքում երեք տարի հետո թույլատրվում է տալ քաղաքացիության դիմում:

Նոր կանոնները կտարածվեն սոսկ այն հավակնորդների վրա, ովքեր ԱՄՆ-ի տարածքում են գտնվել 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի DACA (Deferred Action for Childhood Arrivals) մասնակիցները եւ տարերային աղետների ենթարկված երկրներից ժամանողները կարող են գրին-քարտի հայտ ներկայացնել անհապաղ: DACA ծրագիրը գործարկվել Է 2012 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դրա գործողությանը ենթակա է շուրջ 800 հազար մարդ, որոնց ԱՄՆ են բերել երեխաների հետ եւ որոնք երբեք օրինական ներգաղթային կարգավիճակ չեն ունեցել: Այն կոչված է այդ մարդկանց տալու ժամանակավոր պաշտպանություն արտաքսումից եւ ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորություն: 2017 թվականի սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել ծրագիրը: Այդ որոշման դեմ հայցեր են հարուցել 15 նահանգներ, խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: