• Tue. Mar 2nd, 2021

    Բայդենի երդմնակալության փորձն ընդհատվել է՝ Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով

    Byhttp://Mitk.am

    Jan 19, 2021

    Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի հարևանությամբ, տեղի ունեցած հրդեհի պատճառով Կոնգրեսի շենքը տարհանվել է: ներսում  Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձն է տեղի ունեցել, երբ հնչել է տագնապի ազդանշանը: 

    NBC News-ի փոխանցմամբ,  Կոնգրեսի շենքը ժամանակավորապես փակվել է, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են: Պարզվել է՝  պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում,  Վաշինգտոնի անօթևանների ճամբարում փոքր հրդեհն է եղել:

    Բայդենն ինքը չի մասնակցել փորձին, քանի որ փորձել են արտաքին արարողակարգը՝ շենքի աստիճաններին ընդունելությունը, դիմավորումը, տեղակայումը:

    Մասնակիցների թիվը զգալի կրճատվել է՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:

    Ջո Բայդենի ու նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսի երդմնակալությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 20-ին: Հանդիսավոր արարողությանն ընդառաջ բարձրացվել է ուժային կառույցների պատրաստվածությունը Վաշինգտոնում և բոլոր նահանգներում, երկրում իրավիճակը լարված է, Կապիտոլիումի շենքը առնված է խիստ հսկողության տակ:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •