• Fri. Mar 5th, 2021

Թրամփը վերացնում է ԱՄՆ մուտքի սահմանափակումները․ Բայդենը կտրականապես դեմ է

Byhttp://Mitk.am

Jan 19, 2021

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով չեղարկվում են երկիր մուտքի սահմանափակումերը, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Խոսքը Շենգենյան գոտու երկրների, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի քաղաքացիների մասին է։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից։ Փաստաթղթի տեքստում նշվում է, որ վերոնշյալ երկրներում գտնվող անձանց չսահմանափակված մուտքն այլևս վնաս չի հասցնի ԱՄՆ շահերին։

Չինաստանից և Իրանից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքն ուժի մեջ է մնում։

Թրամփը հրամանը ստորագրել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ։

Միևնույն ժամանակ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեն Պսակին իր թվիթերյան էջում հայտնել է, որ Բայդենը թույլ չի տա Թրամփին վերացնել մուտքի սահմանափակումները։

«Առողջապահական հարցերով իր թիմի խորհրդով՝ Բայդենի վարչակազմը մտադիր չէ հունվարի 26-ին հանել այդ սահմանափակումները։ Հակառակը, մենք ծագրում ենք խստացնել միջազգային ուղևորությունների ժամանակ հանրային առողջապահությանն ուղղված միջոցառումները՝ COVID-19-ի տարածումը նվազեցնելու համար»,-գրել է նա։

Պսակիի խոսքով՝ ողջ աշխարհում ի հայտ են գալիս կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ տեսակներ, այդ իսկ պատճառով սահմանափակումները վերացնելու ժամանակը չէ։