• Tue. Mar 2nd, 2021

    Թրամփը տեսագրել է հրաժեշտի ճառն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում և կհեռանա առավոտյան

    Byhttp://Mitk.am

    Jan 19, 2021

    ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին տեսագրել է հրաժեշտի տեսաուղերձը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուր:

    Հեռուստաալիքի տվյալներով՝ տեսագրությունը կարող է հրապարակվել հունվարի 19-ին, թեեւ վերջնական ժամկետները տակավին չեն որոշվել: Նշվում է, որ իր ելույթում Թրամփը թվարկել է, իր կարծիքով, առավել Էական նվաճումները նախագահի պաշտոնում:

    Նաեւ ուղերձում հիշատակվում է «նոր վարչակազմը», սակայն ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի անձնախմբի մասին կարծիքի համատեքստը չի ճշտվում: Բայդենի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Քամալա Հարիսի պաշտոնակալությունը նշանակված է հունվարի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

    ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը:

    Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ երկրի 19-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին նվրված հուշահամալիրի կողքին գտնվող լճի մոտ: Հուշարձանը գտնվում Է Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղիում, որն սկսվում Է Կապիտոլիումից: Իշխանությունները որուշում են ընդունել հասարակայնության համար փակել փողոցը՝ հունվարի 20-ին Բայդենի պաշտոնակալության ժամանակ անվտանգության նորմաների ապահովման համար:

    ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 միլիոն դեպք, մահացել Է 398,9 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •