• Thu. Mar 4th, 2021

Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ Վրաստանը և Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, թե՞ ոչ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք չունի որոշել՝ Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխան պետությունները կանդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին, թե՝ ոչ:

Գլխավոր քարտուղարը որպես օրինակ է բերել իր երկիրը,- գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Այն ժամանակ Սովետական ​​Միությանը դուր չէր գալիս, որ մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Ստալինը ցանկանում էր, որ Նորվեգիան հեռու մնա ՆԱՏՕ-ից, բայց բարեբախտաբար Փարիզում, Լոնդոնում, Վաշինգտոնում և ամենուր ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասացին «ոչ»: Նորվեգիան՝ Ռուսաստանի հարևանը, իր ուղին որոշելու ինքնիշխան իրավունք ունի, նրանք ցանկանում են անդամակցել, համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, և մենք ողջունում ենք նրանց»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Twitter-ում կոչ է արել ազատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:

«Ես միանում եմ Ալեքսեյ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու միջազգային կոչերին: Արգելված քիմիական զենքի կիրառմամբ նրա դեմ մահափորձ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ռուսաստանը պետք է կատարի մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իր միջազգային պարտավորությունները »,- գրել է նա:

Խիմկիի քաղաքային դատարանը, որի նիստն անցկացվել է ոստիկանության բաժանմունքում, Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել է 30 օրով: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Վադիմ Կոբզևը։

ՆԳՆ խոսնակը նիստում հայտարարել է, որ Նավալնին «բազմիցս» խախտել է փորձաշրջանի պայմանները: ՔԴԾ–ը խնդրել է ձերբակալել Նավալնիին՝ մինչ քննության առարկա կդառնա Իվ Ռոշի գործով նրա պատժաչափը իրական պատժով փոխարինելու հարցը: Այս հանդիպումը նախատեսված է հունվարի 29-ին:

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը որոշումը մեկնաբանել է այսպես. «Դա նույնիսկ օրինականության ծաղրերգություն չի կարելի անվանել»: