• Mon. Mar 8th, 2021

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ և երդվեցին

Byhttp://Mitk.am

Jan 22, 2021

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և փաստաբան Դավիթ Խաչատուրյանին ընտրեց ԲԴԽ անդամի պաշոնում։

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությանը քվեարկությանը մասնակցել են 89 պատգամավորներ։ Քվեատուփում առկա 89 քվեաթերթիկներից որևէ մեկը անվավեր չի համարվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 86 դեմ, դեմ 3:

Դավիթ Խաչատուրյանի ընտրությանը նույնպես մասնակցել է 89 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ 85, դեմ՝ 3:

Ազգային ժողովի պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին ԲԴԽ անդամներին։

Հիշեցնենք, որ և՛ Գագիկ Ջհանգիրյանի, և՛ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու քվերակությանը։

Ազգային ժողովի ամբիոնից երդվեցին, ինչից հետո ստորագրեցին երդման տեքստը։

«Ստանձնելով Բարձագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև, երդվում իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»։