• Fri. Mar 5th, 2021

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների համար

Byhttp://Mitk.am

Jan 22, 2021 , ,

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել էր, որ Ռուսաստանին առաջարկում է СНВ-3-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին, երկարացնել հնգամյա ժամկետով: «Ես դրական ազդանշան եմ համարում Վաշինգտոնի հայտարարությունը: Մենք որպես բանակցությունների հարթակ, իհարկե, ձեր տրամադրության տակ ենք: Այստեղ՝ Վիեննայում, ռազմավարական բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Եթե այդպիսի բանակցություններն անհրաժեշտ լինեն, եթե խոսքը հնգամյա ժամկետով երկարացնելու մասին է, ինքնին հասկանալի է, մենք կլինեն ձեր տրամադրության ներքո»,- հայտարարել է Շալենբերգը՝ հանդես գալով միջուկային զենքի արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով անցկացված մամուլի ասուլիսում: