• Fri. Mar 5th, 2021

Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու

Byhttp://Mitk.am

Jan 23, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլից ռուսական կողմը կարող է դիմել Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման:

Խոսքը սահմանին Հայաստանին կամ ավելի ճիշտ՝ «Գազպրոմ Արմենիային» վաճառվող գազի գնի մասին է, որը այս պահին 165 դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց:

Սա կարող է հիմնավորվել գազամատակարարման համակարգը սարքին վիճակում պահելու համար ներդրումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Չնայած գազի գինը տնտեսական բաղադրիչից բացի, միշտ ունեցել է նաև քաղաքական բաղադրիչ»: