• Fri. Mar 5th, 2021

Ինչո՞ւ չի բարեփոխվում ԸՕ-ն. ռեյտինգային ընտրակարգը ձեռնտո՞ւ է

Byhttp://Mitk.am

Jan 23, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած արտահերթ ընտրությունների շուրջ սկսված քաղաքական խորհրդակցություններին, իշխանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ շատ էր խոսվում ռեյտինգային համակարգից պարզ համամասնական ընտրակարգի անցնելու պատրաստակամության մասին:

Պատճառներից մեկն էլ այն է, որ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը ձեռնտու է ցանկացած իշխանական ուժի, քանի որ այն հնարավորություն է տալիս վերահսկել իր համար գործ անողների, այդ թվում՝ իշխանությանը կից օլիգարխիայի և թաղային հեղինակությունների աշխատանքը»: