• Tue. Mar 2nd, 2021

    Պարոնայք, մենք Շուշի ու Արցախի մի հատված այլևս չունենք, ի թիվս շատ տարբեր գործոնների, նաև կոռուպցիայի շնորհիվ

    Byhttp://Mitk.am

    Jan 23, 2021

    Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, այժմ Հայրենիք կուսակցության անդամ Արա Սահակյանը հայտարարել է․ “ԵՐԱՆԻ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՐԿԻՐԸ ԼԻՆԵԻՆՔ, ԲԱՅՑ ՇՈՒՇԻՆ ՄԵՐԸ ԼԻՆԵՐ”

    Այս ցնցող միտքը առաջին անգամ լսեցի հանրային գործիչներից մեկից, ու չպատկերացրեցի, որ դա հետագայում կկարդամ սոցցանցերի տարբեր գրառումներում, այժմ էլ կուսակցություններից մեկի ներկայացուցիչի շուրթերով։

    Պարոնայք, մենք Շուշի ու Արցախի մի հատված այլևս չունենք, ի թիվս շատ տարբեր գործոնների, նաև կոռուպցիայի շնորհիվ։

    Անգամ բռնապետ, կոռուպցիայի խորհրդանիշ Իլհամ Ալիևը դա գիտակցեց, և 2016թ․ ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ սկսեց իր բանակը “մաքրել” կոռուպմացված հրամանատարներից։

    Ադրբեջանում սկանդալ բարձրացավ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում սկսեցին գրել այն մասին, թե բարձրաստիճան սպաներն ինչպես են հարյուր հազարավոր դոլարների հասնող տներ, ավտոմեքենաներ նվիրում իրենց սիրուհի ադրբեջանական շուբիզնեսի աստղեին, ու դրանց լուսանկարներն էլ հրապարակվեցին․․․․ Բացեք ադրբեջանական կայքերը ու կհամոզվեք, թե քանի բարձրաստիճան զինվորական, ուժային կառույցի ղեկավար է պատժվել, ձերբակալվել “կոռումպացված լինելու ու Ադրբեջանի մարտունակությանը հարվածելու” մեղադրանքով։ Ալիևի ուղերձն իհարկե այն է, որ երկրում կոռումպացված կարող է լինել միայն ինքն ու իր ընտանիքը, բայց ոչ մյուսները․․․ Ու եթե ինքը բունկեր կառուցելու փող է տվել, ապա պետք է բունկեր կառուցվի, այլ ոչ թե հողաշեն խրամատ, ինչը փաստող նկարներ նույնպես հայտնվեցին ադրբեջանական սոցցանցերում ու կայքերում․․․․ Հավանաբար չեք հետևել։ Բայց մենք էլ հո հետևել ենք․․․

    Իսկ մենք անխռով ու տեղը տեղին կոռուպմացված, ատկատներով ապրում էինք այդ նույն թվականին, երբ քառօրյա պատերազմը եղավ, և որ ավելի ողբերգական է՝ նաև դրանից հետո․․․․ Գեներալ Սեյրան Օհանյանի համար ծիծաղելի է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիա հայտնաբերվեց զինվորների համար կանացի կալգոտկայի կտորից կարված վարտիքների գործում․․․․ Մինչ, պարզվում է, մահու չափ նվաստացնող է եղել տղաների համար հագնել կանացի կալգոտկայից կարված վարտիքը ու դրանցից զանգվածաբար հրաժարվել են, մեզ համար էլ ծիծաղելի է, որ միայն այդպիսի կոռուպցիոն գործերով քրեական գործեր հարուցվեցին, այլ ոչ թե, օրինակ, նրանով, ինչը արվեց պատարերազմից հետո՝ սպառազինություններ, պետական գնումներ և այլն․․․․

    Իսկ Շուշին ու մնացածը մերը չէ, որովհետև, մի պարզ օրինակ, մարտական հատուկ առաջադրանք կատարելու մեկնող տղաները, երբ խնդրել են իրենց սաղավարտ ու զրահաբաճկոն տալ, հրամանատարը պատասխանել է՝ “Չկա։ Հենց որ մեկին խփեն, վրայից կհանեք, կհագնեք” /դա լսող տղաներից մեկը զարմիկս է եղել/։ Իսկ նման բաներ չեն լինում, երբ կոռուպցիա է լինում, ու չի լինում, որ այդ վարակը բանակը խնայում է, պարոնայք։

    Դուք դա անգիր պետք է իմանաք․․․․ Դա անգամ գիտակցեց Ալիևը 2016-ին ու կարծես թե մենք դեռ չենք գիտակցում անգամ այս մեծ աղետից հետո․․․․

    Ու սրանք ընդամենը այդ աղետի շատ չնչին մասն է, որը բերել է նաև բանակի կոռուպցիան․․․․

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •