• Tue. Mar 2nd, 2021

    Ռուսաստանի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն Նավալնիի

    Byhttp://Mitk.am

    Jan 23, 2021 ,

    Հունվարի 19-ին Եվրոպայից  Ռուսաստան է վերադարձել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Նրան ձերբակալել են անմիջապես օդանավակայանից և տեղափոխել Մատրոսսկայա տիշինա բանտ։

    Այս դեպքերից հետո Ռուսաստանում սկսվել է բողոքի ալիք, սոցցանցերում հազարավոր օգտատերեր  կոչ էին անում մարդկանց հունվարի 23-ին դուրս գալ իրենց քաղաքների փողոցներ և իրականացնել բողոքի ակցիա։

    Այսօր Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում արդեն սկսվել են այդ գործողությունները։ Ինչպես հաղորդում է BBC Russia կայքը, ոստիկանությունը ձերբակալում է ակցիայի մասնակիցներեին Վլադիվոստոկում, Իրկուտսկում, Ուլան – Ուդեյում, Խաբարովսկում և այլ քաղաքներում։

    Մոսկայում և Սանկտ-Պետերբուրգում բողոքի ակցիան կսկսվի 14։00-ին։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •