• Fri. Mar 5th, 2021

Անհրաժեշտ է վերաիմաստավորել հարաբերությունները

Ժամանակին մի անեկդոտ կար. Ղարաբաղի պետհամարանիշով մեկին անփորձ ավտոտեսուչը կանգնեցնում է խախտում կատարելու համար, իսկ հարբած վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու զարմացած հարցնում. «Ռոբիկին հանել ե՞ն»։

Ձեր մեջ կա՞ այնպիսի մարդ, ով գեթ մեկ անգամ չի բախվել ղարաբաղցիների ընդգծված լկտի պահվածքի հետ։ Իհարկե, խոսքս վերաբերում է ոչ բոլոր ղարաբաղցիներին։ Հիշում եմ, դեռ ամենասկզբից հայաստանցիներս ամեն կերպ ջանում էինք այնպիսի քայլեր անել, որ հանկարծ ղարաբաղցիների ինքնասիրությունը չոտնահարվի, իրենց օտար չզգան մեծ Հայրենիքում։ Բայց դրան հակառակ, հատկապես Քոչարյանի իշխանության գալով՝ իրե՛նք սկսեցին վերևից նայել մեզ վրա, կարծես եկել, գրավել էին մեզ ու փորձում էին հպատակեցնել։

Բոլոր կարևոր, փողոտ պաշտոնները, ընտիր տները, մեքենաները… անպատժելիությունն ու արտոնյալությունն էլ՝ վերադիր…

Ավելին, ղարաբաղցի հաբռգած ստահակը շատ ավելի լկտի ու գոռոզ պահվածքով էր վարվում հասարակ ազգաբնակչության հետ, քան նույն սանրի կտավ հայաստանցին։

Ահա արդեն 32 տարի Հայաստանն իր սուղ միջոցներից, կարելի է ասել՝ բերնից կտրելով, մաս է հանում Ղարաբաղին, հոգալով բոլոր կարիքները, ընդհուպ մինչև սահմանների անվտանգության ապահովումն ու պատերազմների ողջ ծանրությունն իր վրա վերցնելը, բայց այդ նույն ժամանակ ղարաբաղցի հազարավոր երիտասարդներ այստեղ ցոփ ու շվայտ կյանքով ապրելով, հարստության մեջ լողալով, անգամ ազգադավ հեղաշրջման փորձին մասնակցելով՝ չեն էլ մտածում վերադառնալ հայրենիք ու զբաղվել նրա պաշտպանության ու շենացման գործով։

Այս օրերին Հայոց պետականության և իշխանության պատվար հանդիսացող հավատարիմ զորականները Հայաստանում և Ղարաբաղում թուրքի դեմ սահման են պահում, իսկ շատ ղարաբաղցիներ, նենգորեն օգտվելով նրանց բացակայությունից, այստեղ իշխանությանն են ջանում վնասել ու թուլացնել։

Ինձ թվում է՝ լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի զինծառայության մասին օրենքը և հստակեցվեն Արցախի հետ հարաբերությունները, որպեսզի տասնամյակների և մինչ օրս շարունակվող խեղաթյուրված հարաբերությունները բերվեն խելամտության դաշտ։

Միքայել Միրիջանյան; «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր