• Fri. Mar 5th, 2021

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու լուրը

Byhttp://Mitk.am

Jan 24, 2021 ,

Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:

Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն ունի արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով եւ քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

Հայ հասարակությունը քննարկում է Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու լուրը: Այս լուրը ցնցել է նաև ամերիկահայ համայնքին: Ավելին, այս լուրի վերաբերյալ արդեն իսկ կոշտ արտահայտվել են ոչ միայն համայնքի ներկայացուցիչները, այլև հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ «Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն»:

Լուրը տարածվելուց հետո, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր էջում գրել է. «Երբ խաղադրույքներն այսքան բարձր են և լուրջ ու փորձառու մասնագետների անհրաժեշտության կա, մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լավ վարձատրվող և չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում»:

Մի բան ակնհայտ է։ Առանց հայկական լոբբիստների աշխատանքի երկկողմ հարաբերությունները ամբողջապես կտապալվեն, իսկ Համբարյանի այս գրառումը ակնհայտ ապտակ է Մակունցի նշանակմանը։ Մինչդեռ ըստ մեր տեղեկությունների, վարչապետը հանձնարարել է օր առաջ հետ կանչել գործող դեսպանին և շտապ զբաղվել Մակունցին ԱՄՆ գործուղելու թղթաբանությամբ։ Թեև գործող դեսպանին ազատելու ոչ մի պատճառ չկա: