• Fri. Mar 5th, 2021

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել մոր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է

Այսօր ժամը 07:10-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ 30-ամյա Վահե Դ.-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ 57-ամյա Արևհատ Դ.-ին։

Վրաերթից հետո Մանվել Ա.-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ.-ն գիտակցության չգալով մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վրաերթի ենթարկվածի մայրն էր: