Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում:
«Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում:
«Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին,- ասել է Պեսկովը:
«Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը:
Լավ, ասենք, կա նման պալատ: Գելեջիկում բոլորն են ասում, որ իսկապես այնտեղ հսկայական օբյեկտ կա և այլն: Բայց դրանք ունեն իրենց սեփականատերերը, դրանք մասնավոր օբյեկտներ են: Եվ, հավանաբար, բիզնեսմենները, եթե օրենքի շրջանակներում են գործում, իրավասու են տիրապետել ցանկացած օբյեկտի: Բայց այստեղ ի՞նչ կապ ունի նախագահը:
Եվ ահա այսպիսի արհեստածին խորամանկություններով, կեղծիքներով տեղեկատվական հարձակումներ են գործում»:
Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը, որն արդեն ունի շուրջ 79 միլիոն դիտում:
Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հրապարակումներն անուղղակի հանդիսանում են բացարձակ միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին եւ աջակցություն օրենքի խախտմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։
«Իհարկե, դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են։ Եվ, իհարկե, դրանք անուղղակիորեն բացարձակ միջամտություն են մեր ներքին գործերին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանում անօրինական բողոքի ակցիաների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հրապարակումները։ Պեսկովի խոսքով՝ դա «ուղղակի աջակցություն է Ռուսաստանի Դաշնության օրենքի խախտմանը, չարտոնված ակցիաների աջակցություն»:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եթե ՌԴ դիվանագիտական առաքելությունը գրեր նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունների մասին, «իսկ դրանք այնտեղ շարունակվում են», ապա դա «որոշակի անհանգստություն կառաջացներ Վաշինգտոնում»: «Ահա միշտ ցանկանում եմ մեր դիմացինին խորհուրդ տալ իր վրա փորձել այդ իրավիճակը»,- ընդգծել է Պեսկովը:
Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում հունվարի 23-ին տեղի են ունեցել չհամաձայնեցված ակցիաներ՝ ի պաշտպանություն ձերբակալված Ալեքսեյ Նավալնիի: Դատախազությունն ու ոստիկանությունը նախազգուշացնում էին չարտոնված միջոցառումներին մասնակցելու համար պատասխանատվության մասին։
Ռուսաստանի ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց կայքում չարտոնված միջոցառումների անցկացման ժամանակի եւ վայրի մասին տեղեկատվության տեղակայումը դուրս է Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիների մասին հոգ տանելու շրջանակներից: