• Fri. Mar 5th, 2021

ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Byhttp://Mitk.am

Jan 27, 2021

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնություն այցելել ցանկացող քաղաքացիների բազմաթիվ հարցումները ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, թե որ երկրներ է հնարավոր մեկնել:

Օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։

Անապա (Վիտյազևո)

Վլադիվոստոկ (Կնևիչի)

Գրոզնիյ (Սևերնիյ)

Եկատերինբուրգ (Կոլցովո)

Ժուկովսկիյ

Կազան

Կալինինգրադ (Խրաբրովո)

Կրասնոդար (Պաշկովսկիյ)

Կրասնոյարսկ (Եմելյանովո)

Մոսկվա (Վնուկովո)

Մոսկվա (Դոմոդեդովո)

Մոսկվա (Շերեմետևո)

Նիժնեկամսկ (Բեգիշևո)

Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)

Դոնի Ռոստով (Պլատով)

Սամարա (Կուրումոչ)

Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)

Սոչի

Ուֆա

Չկալովսկի

Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։

    • բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։