• Fri. Mar 5th, 2021

Էդուարդ Աղաջանյանի՝ փոխոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ …

Byhttp://Mitk.am

Jan 27, 2021

Էդուարդ Աղաջանյանի փոխոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ տեղեկատվությանը չեմ տիրապետում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Հարցին՝ եթե նա փոխոստիկանապետ նշանակվի, ապա անակնկալ չի լինի՞, որ երբևէ համակարգում չաշխատած անձը փոխոստիկանապետ է դառնում, Արա Ֆիդանյանը հորդորեց «եթե»-ներով չխոսել․ «Տվյալ պահին որևէ տեղեկատվություն առկա չէ։ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ոչ քաղաքական պաշտոն է, Ներքին գործերի նախարարի և տեղակալների պաշտոնները քաղաքական են»,-ասաց փոխոստիկանապետը։