• Fri. Mar 5th, 2021

Միավորումը ձեռնտու չէ. Ինչու ՌԴ-ին չի գրավում իր կազմում Հայաստանը ներառելու գաղափարը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանական շրջանակները կանխել են Ռուսաստանի հայ համայնքի որոշ գործիչների կողմից Հայաստանը Ռուսաստանի կազմում ներառելու քարոզչության իրականացումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և այլ շրջանակներ ակտիվորեն փորձում են առաջ տանել Հայաստանը Ռուսաստանի հետ ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ միության կազմում ներառելու գաղափարը:

Սակայն Ռուսաստանի իշխանությունը այս գաղափարը այնքան էլ գրավիչ չի համարում՝ համոզված, որ որոշ միջազգային հարթակներում դաշնակից Հայաստանի գոյությունը ավելի ձեռնտու է, մանավանդ՝ երբ հարցը վերաբերում է միջազգային պատժամիջոցները շրջանցելուն»: