• Fri. Mar 5th, 2021

Սերժի ժամանակ՝ 2015 թվականին Իսրայելը Հայաստանին առաջարկել է զենք գնել

«Իմ հետկանչումը դիվանագիտական քայլ էր։ Գիտեք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին»:

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել։

Սմբատյանը նշել է նաև, որ Իսրայելն առաջարկել է զենք վաճառել ՀՀ-ին։ Արմեն Սմբատյանն ասաց․ «Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաեւ մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015թ․-ի մասին է խոսքը»։