• Fri. Mar 5th, 2021

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին – Տեսանյութ

Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։

Քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով տուժողի բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400.000 դրամի էր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին:

31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։

Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն։