• Fri. Mar 5th, 2021

ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի վաճառքը երկու երկրներին. WSJ

Byhttp://Mitk.am

Jan 28, 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ամերիկյան զենք վաճառելու ժամանակավոր արգելք է սահմանել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ, հաղորդում է Wall Street Journal-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրների, նման որոշումը կապված է զենքի վաճառքի մի շարք գործարքների վերանայման հետ, որոնք հաստատվել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Մասնավորապես, վերանայվում են Սաուդյան Արաբիային բարձր ճշգրտության զինամթերքի վաճառքի և ԱՄԷ-ին F-35 կործանիչների մատակարարման գործարքները, ասվում է հաղորդագրությունում: