• Fri. Mar 5th, 2021

Այսօր ՀՀ ԶԻնված ուժերի կազմավորման օրն է՝ Հայոց Բանակի տոնը

Byhttp://Mitk.am

Jan 28, 2021

Հունվարի 28-ին Հայաստանում նշում են ՀՀ ԶԻնված ուժերի կազմավորման օրը կամ բանակի տոնը:

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր:

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:

Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։

Այսօր, պատերազմական շրջանի ավարտից կարճ ժամանակ անց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրագույն ղեկավարությունն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հիշատակին: