• Thu. Mar 4th, 2021

Աշխարհաքաղաքական նախագծերի վրա Կրեմլը ծախսել է ավելի քան 600 միլիարդ դոլար

Byhttp://Mitk.am

Jan 28, 2021

Ezerk.am. Ըստ Նովայա գազետայի գնահատականների, անցած 20 տարիների ընթացքում Կրեմլը միջոցների մեծ մասն ուղղել է բարեկամական քաղաքական ռեժիմներին օգնելուն:

Այսպես, Բելառուսի հետ ավելի քան 20 տարվա միության ընթացքում երկրին տարատեսակ օգնությունը ռուսաստանցի հարկատուներին արժեցել է ավելի քան 109 միլիարդ դոլար: Այս գումարի առյուծի բաժինը Մինսկին տրամադրվող վառելիքի զեղչերն են:

Ռուսաստանը մեծ գումարներ է ծախսում չճանաչված հանրապետություններին՝ «Մերձդնեստր», «Լուգանսկ-Դոնեցկ», Աբխազիա եւ Հարավային Օսիա, աջակցելու համար: Ռուսաստանի հարկատուների հաշվին տեղի բնակիչները թոշակ են ստանում, իսկ ձեռնարկությունները՝ անվճար էլեկտրաէներգիա:

Առանձին կատեգորիա են կազմում խոշոր էներգետիկ նախագծերի ծախսերը, որոնք կազմել են 224 մլրդ դոլար: Ըստ վերլուծաբանների, գազատարները, ինչպիսիք են Սիբիրի Ուժը դեպի Չինաստան, Հյուսիսային Հոսք-2 դեպի Գերմանիա կամ Թուրքական Հոսքը, երբեւէ շահույթ չեն բերելու: Միաժամանակ, հատկացված հսկայական միջոցները հիմնականում գնում են կապալառուների գրպանները, որոնք ըստ վերջին բացահայտումների, մասնաբաժին են հանում անձամբ Վլադիմիր Պուտինին:

Գեոպոլիտիկ նպատակները սպասարկող ծախսերի եւս մեկ կատեգորիա է այլ երկրների պարտքերի ներումը: Միայն Կուբայի պարագային Մոսկվան դուրս է գրել գրեթե 32 միլիարդ դոլար պարտք, եզրափակում է Մոսկվայում հրատարակվող Նովայա Գազետան:

Վստահաբար կարելի է ավելացնել, որ Հայաստանի արյունը խմող «ռազմավարական դաշնակից» երկրի թշնամանքի ավելի վառ պատկերազարդում ուղղակի անհնար է պատկերացնել: