• Fri. Mar 5th, 2021

Դեռևս վաղ է. Գուրգեն Արսենյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումը դեռևս վաղաժամ է համարում:

Նրա կարծիքով՝ ընտրությունների իրականացման երաշխիքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է:

«Այս Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունները կվերածվեն այլ գործողությունների: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը անհրաժեշտություն է»,- մեզ հետ զրույցում նշեց նա»: