• Fri. Mar 5th, 2021

Երրորդ ինքնասանությունը Ջավախքում․ անչափահաս որդին կախված է գտել հորը

Այսօր՝ հունվարի 28-ին, Ջավախքի հայաբնակ Նինոծմինդա քաղաքում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել։

1980 թվականին ծնված բնակիչ Ա․Խ․-ին իր տան ետնամասում կախված է գտել նրա անչափահաս որդին։

Հանգամանքները պարզվում են։ Տեղում աշխատում են Վրաստանի ոստիկանությունն ու շտապօգնությունը։

Երեկվանից սա արդեն երրորդ ինքնասպանության դեպքն է Ջավախքում։ Ջավախքի բնակիչներից մի քանիսի խոսքով՝ ինքնասպանության երեք դեպքերն էլ տարբեր են ու որեւէ առնչություն չեն կարող ունենալ իրար հետ։ Նման տեղեկատվություն չկա նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հայտարարություններում։

Սակայն հարկ է նշել, որ ինքնասպանության դեպքեր Ջավաքում նախկինում շատ հազվադեպ են արձանագրվել, առնվազն 5-6 տարին մեկ կարող էր նման ողբերգություն լինել, ինչը ոչ սովորական լինելու պատճառով մեծ իրարանցում էր առաջացնում։