• Fri. Mar 5th, 2021

Ինչով էին զբաղված Քոչարյանի հետ հանդիպած գեներալները

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ հայկական Բանակի օրը՝ հունվարի 28-ը, դիմավորում ենք ծանր սրտով ու մեծ ցավով: Թեմայի շուրջ խոսել է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

Թեև ռազմական պարտությունից հետո բոլորովին նոր և դժվարին հոգեբանական վիճակում, սակայն ազգային Բանակի օրը մենք շարունակում ենք դիմավորել հպարտությամբ: Որովհետև պարտվեցին բոլորը՝ քաղաքական էլիտաները, ռազմական էլիտաները, գրեթե բոլոր ինստիտուտները, բացառությամբ հայ զինվորից։ Մենք քառակի առիթ ունենք մեր զինվորներով հպարտանալու, այն հերոսական պատմություններով և անմոռանալի սխրանքներով, որ գործել են մեր սպաներն ու զինվորները, մեր պահեստազորայիններն ու կամավորականները պատերազմի դաշտում։ Ինչով էին զբաղված Քոչարյանի հետ հանդիպած գեներալները, ինչու այդպես էլ չհասան առաջնագիծ։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը վստահ է՝ հայկական բանակը նորից կարող է դառնալ մարտունակ: «Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունվարի 28–ին, լրագրողների հարցին, թե արդյոք մեր բանակը կարո՞ղ է նորից մարտունակ լինել, նա կարճ պատասխանեց. «Անպայման»: