• Fri. Mar 5th, 2021

Ինչպես Փաշինյանը պառակտեց 17-ի ֆորմատը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի վերջին հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանության մտադրության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառակտեց 17-ի ֆորմատը:

Այս ֆորմատին մաս կազմող քաղաքական ուժերի մեծամասնությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում իրենք չեն մասնակցի ընտրություններին, քանի որ հաջողության հասնելու հնարավորությունները խիստ կասկածելի են:

Միայն ԲՀԿ-ն է, որ ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլ ներքին քննարկումների ժամանակ մշտապես շեշտվել է այն միտքը, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ ընտրություններին ցանկացած պարագայում, այդ թվում և Նիկոլ Փաշինյանի վարչապետության»: