• Fri. Mar 5th, 2021

Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք

Byhttp://Mitk.am

Jan 28, 2021

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայկական զինված ուժերի հարգելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, կամավորներ,

Նախորդ տարին առավել քան ծանր էր մեր երկրի և հատկապես զինված ուժերի համար։ Դա տարի էր, որ փորձարկեց մեր բոլորի և հատկապես ձեր՝ մեր հայրենքում ապրելու իրավունքը պաշտպանելու կամքը։ Փորձությունից այդ, մենք դուրս եկանք ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ, որպեսզի հայ ժողովուրդը ապրի հարատև։ Շնորհիվ ձեր բոլորի անձնազոհության մենք մնացինք կանգուն։ Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք։

Մենք բոլորս պարտավոր ենք վառ պահել՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը՝ ամրացնելով և շենացնելով մեր երկիրը, որպեսզի այլևս երբեք չանցնենք նման փորձությունների միջով։

Վստահ եմ, որ ձեր կամքն անկոնտրում է, մարտական ոգին՝ բարձր։

Շնորհավորում եմ բոլորիդ հայոց բանակի օրվա առթիվ։

Փա՜ռք հերոսներին: