• Fri. Mar 5th, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել են Եռաբլուր

Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ ասօր, պատերազմական շրջանի ավարտից կարճ ժամանակ անց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրագույն ղեկավարությունն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել զինծառայողների շիրիմներին:

Հիշեցնենք, հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։