• Fri. Apr 23rd, 2021

Բորելը Մոսկվայից մեկնելուց առաջ հարգեց Նեմցովի հիշատակը

Byhttp://Mitk.am

Feb 7, 2021 ,

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Մոսկվայից մեկնելուց առաջ հարգանքի տուրք մատուցեց քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին՝ այցելելով նրա սպանության վայրը, ասվում է Եվրոպական արտաքին ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բորելի այցը Մոսկվա տեղի ունեցավ փետրվարի 4-6-ը: Նա հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մոսկվայից մեկնելուց առաջ ԵՄ գերագույն ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց ականավոր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին, որը վեց տարի առաջ սպանվեց Մոսկվայի կենտրոնում», – ասված է հայտարարության մեջ: