• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ-ը և Չինաստանը չպետք է ընդհարվեն՝ չնայած ուժեղ մրցակցությանը. Բայդեն

Byhttp://Mitk.am

Feb 8, 2021

ԱՄՆ-ը և Չինաստանը չպետք է ընդհարվեն՝ չնայած ուժեղ մրցակցությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է CBS-ը:

Բայդենը խոսել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր հարաբերությունների մասին, երբ ինքը ԱՄՆ փոխնախագահն էր: «Ես նրան միշտ ասում էի, այո, լարված մրցակցություն կլինի, բայց մենք չպետք է ընդհանրվենք»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Բայդենի խոսքով, նա չի պատրաստվում ընդհարվել Չինաստանի հետ, ինչպես դա արեց Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք:

ԱՄՆ-ը կենտրոնանալու է միջազգային կանոնների վրա,- եզրափակել է Բայդենը: