• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդընն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից, գրում է Ամերիկայի ձայնը:

Նախագահն այս մասին հայտնել է ուրբաթ օրը CBS News- ին տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են կիրակի օրը: Բայդընը բացասական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը: