• Fri. Apr 23rd, 2021

Վաշինգտոնը կշարունակի աջակցել Բելառուսի ժողովրդին. Պետդեպ

Byhttp://Mitk.am

Feb 8, 2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը աջակցություն է հայտնել բելառուս ժողովրդին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք շարունակում ենք համերաշխություն ցուցաբերել Բելառուսի ժողովրդին»,- հայտարարել են Պետդեպարտամենտից՝ նշելով, որ բելառուսները բացառիկ ուժ և տոկունություն են դրևսրում «դաժան բռնաճնշումների» նկատմամբ:

Մի շարք երկրներ փետրվարի 7-ը հայտարարել են «Բելառուսի հետ համերաշխության օր», հիշելով, որ արդեն կես տարի է անցել հանրապետությունում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից:

Փետրվարի 7-ին Ռուսաստանում բերման են ենթարկվել Բելառուսում տեղի ունեցած անկարգությունների չորս կազմակերպիչներ: