• Fri. Apr 23rd, 2021

Տեսանյութ է հրապարակվել Նավալնիի Գերմանիայի բնակարանից

Հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Պոպովան իր Telegram-ում  կարճ տեսանյութ է հրապարակել Գերմանիայում գտնվող այն տնից, որտեղ բնակվել է Ալեքսեյ Նավալնին:

Կադրերը ցուցադրվելու են «Շաբաթվա նորություններ»-ում: Խոսքն, ըստ ամենայնի, Գերմանիայի հարավային Շվարցվալդ լեռնազանգվածում գտնվող Իբախ քաղաքի տան մասին է, որտեղ Նավալնին բնակվել է Charite կլինիկայից դուրս գրվելուց հետո:

Տունը ոչ մեծ բլրի վրա է, մինչև հատակ հասնող պատուհաններով, ընդարձակ հյուրասենյակով, բավականին փոքր՝ 4×2 մետրանոց լողավազանով, նաև լավ կահավորված և դեպի քաղաք նայող հոյակապ տեսարանով ևս մեկ սենյակով:

Ընդ որում, քաղաքական գործիչը չի հերքել իր Իբախում գտնվելու մասին մամուլում տեղ գտած հրապարակումները: