Ուրբաթ օրը կցուցադրվի Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող «Truth to Power» ֆիլմը։
Այս մասին տեղեկացրել է «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում։
Թանկյանը նշում է, որ յուրաքնչյուրը կարող է այն դիտել վիրտուալ կինոթատրոնի միջոցով։ Ֆիլմը դիտելու համար նախապես պետք է մուտք գործել նշված կայք եւ տոմս պատվիրել։